«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Երիտասարդ ՀՀԿ-ականները մասնակցեցին «Ներկուսակցական ժողովրդավարություն» թեմայով դասընթացին

Երիտասարդ ՀՀԿ-ականները մասնակցեցին «Ներկուսակցական ժողովրդավարություն» թեմայով դասընթացին
03.09.2012 | 03:18

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ) Սևանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան ներկայացչության և Էդուարդո Ֆրայ հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է «Ներկուսակցական ժողովրդավարություն» թեմայով երկօրյա դասընթացներ:

Ծրագրին մասնակցեցին ՀՀԿ ԵԿ-ի ավելի քան 20 անդամներ։ Դասընթացների շրջանակներում քննարկվեցին բազմաթիվ հարցեր, մասնակիցները հնարավորություն ունենացան լսելու օտարազգի մասնագետների դասախոսություններ ներկուսակցական ժողովրդավարության, ինչպես նաև՝ հանրային խոսքի և որոշումների կայացման վերաբերյալ: Դասընթացների աշխատանքային լեզուն անգլերենն էր:
Մասնակիցներին ողջունեց ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը, ով շնորհակալություն հայտնեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությանն ու Էդուարդո Ֆրայ հիմնադրամին՝ դասընթացն իրականացնելու համար:
Դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու Հայաստանում Եվրամիության խորհրդատու Էդուարդո Լորենցոյին և նրա հետ քննարկելու ԵԺԿ-ի հետ համագործակցության բազմաթիվ հարցեր։ Հանդիպումներ եղան նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ջանան Աթիլգանի հետ։ Վերջինիս հետ քննարկվեցին ՀՀԿ ԵԿ-ի և Կոնրադ Ադենաուեր հիմնադամի հետագա ծրագրերը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ ԵԿ-ն շուրջ 5 տարի ակտիվորեն համագործակցում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության հետ: Համագործակցության արդյունքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Հայաստանի սահմաններից դուրս:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Դիտվել է՝ 1367

Մեկնաբանություններ